Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակի» հանդիպման օրակարգի գլխավոր թեման «Օմիկրոնն» է լինելու


Կորոնավիրուսի նոր շտամը հայտարարվել է որպես «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հանդիպման գլխավոր թեմա, որը հրավիրել է յոթ հոգանոց ակումբի նախագահող երկիր Մեծ Բրիտանիայի կողմից՝ քննարկելու գլոբալ սանիտարական իրավիճակը։

Օրերս կորոնավիրուսի մուտացված «Օմիկրոնի» շտամը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ընդգրկվել է մտահոգիչ շտամների թվում, այն Եվրոպա է եկել Հարավային Աֆրիկայից։

Աշխարհի շատ երկրներ սահմանափակում կամ դադարեցնում են օդային հաղորդակցությունը այս երկրի և մայրցամաքում նրա ամենամոտ հարևանների հետ:

Կիրակի օրը նոր շտամը հայտնաբերվել է առնվազն 13 ուղևորների մոտ, ովքեր թռչել են Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ, որտեղ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով իշխանությունները նախորդ շաբաթ հայտարարեցին սահմանափակող միջոցների խստացման մասին:

Նիդեռլանդների առողջապահության նախարար Հուգո դե Յոնգը պարզաբանել է. - «Մենք, անշուշտ, անհանգստացած ենք։ Որոշ փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսի այս տարբերակը կարող է ավելի վտանգավոր լինել։ Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն այն անվանել է «անհանգստություն առաջացնող»։ Մենք դեռ չգիտեք, թե ինչպես է շտամն ազդում հիվանդության ընթացքի, արդեն իսկ հիվանդացածների կամ պատվաստվածների իմունիտետի վրա: Այսպիսով, այո՛, մենք անհանգստացած ենք, բայց բավարար տեղեկատվության բացակայության պատճառով չենք կարող ասել, թե արդյոք մեր անհանգստությունն արդարացված է»:

Մինչդեռ հարավաֆրիկյան բժիշկները կոչ են անում իրենց օտարերկրյա գործընկերներին խուճապի չմատնվել․ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ Անժելիկա Կոետցին նշել է. - «Ախտանիշները շատ մեղմ են, այս հիվանդներին կարելի է շատ լավ բուժել տանը: Դեռ չեմ լսել, որ այստեղի բժիշկներից որևէ մեկը ստիպված լինի հիվանդներին թթվածնի տեղափոխել»:

XS
SM
MD
LG