Մատչելիության հղումներ

Գուտերեշը կողմ է «օմիկրոնի» վերահսկողության ուժեղացմանը, դեմ՝ ճամփորդությունների սահմանափակմանը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ ավելի լավ է ուժեղացնել վերահսկման մեխանիզմները կորոնավիրուսի «օմիկրոն« շտամի տարածման դեմ, բայց թույլ չտալ, որ այն կրկին դադարեցնի միջազգային ճամփորդությունները և տնտեսական համագործակցությունը։

«Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին դիտարկել լրացուցիչ ճամփորդական թեստավորումը՝ այլ հնարավոր և արդյունավետ միջոցների հետ միասին, խուսափելու համար վարակման վտանգներից՝ միևնույն ժամանակ թույլ տալով պահպանել ճամփորությունները և տնտեսական կապերը», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, որ սխալ է պատժել Հարավաֆրիկյան Հանրապետությանը «օմիկրոնի» շտամի հայտնաբերման համար՝ երկիրը բլոկադայի ենթարկելով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անցած շաբաթ ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։

XS
SM
MD
LG