Մատչելիության հղումներ

Սյունիքում տագնապ չկա, կա արժանապատվության վերականգնման ձգտում․ փորձագետ


Արժանապատվության վերականգնման ձգտում կա Սյունիքում, կարծում է «Անի» հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը՝ նշելով, մարզում խուճապ, տագնապ չկա, կան մտահոգություններ ու անորոշություն։

Վերջում լույսի չերևալն է մարդկանց շատ մտահոգում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փորձագետը։

«Մարդիկ հարցնում են՝ «լավ, վերջը ե՞րբ է սրա գալու, հասկացանք՝ պատերազմում պարտվել ենք, բայց այսպես մինչև ե՞րբ է շարունակվելու»։ Ես երկու զեկույցի վրա եմ աշխատում, այս վերջին ամիսների ընթացքում, հավանաբար չկա գյուղ Սյունիքում, որը ես չմտնեմ, և կարող եմ ասել մեկ ուշագրավ բան է կամաց-կամաց զարթնում և սկսում տարածվել, դա ռևանշն է, մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ խոսել ռևանշի մասին։ Նույնիսկ գուցե ռևանշ բառը չօգտագործեմ, արժանապատվության վերականգնման խնդիրն է, մարդիկ մտածում են, որ այսպես չի կարելի ապրել՝ այսպես նվաստացած, այսպես ստորացած», - ասաց Հակոբյանն՝ ընդգծելով՝ սրան օգնում է Ադրբեջանն՝ իր ամենօրյա հայատյաց հայտարարություններով, տարբեր գործողություններով։

Փորձագետը Սյունիքում մարդկանց տրամադրությունները երկու խմբի բաժանեց՝ շեշտելով՝ շատ հակասական է էն, ինչ տեսնում ես Սյունիքում։

«Առաջին խումբ․ մարդիկ, ովքեր ուզում են հեռանալ, երկրորդ խումբ․ այն մարդիկ, ովքեր մտածել են հեռանալու մասին, այսօր ավելի ամուր են կանգնում և ավելի շատ են ներդրումների մասին մտածում։ Զարմանալիորեն ավելի շատ շինարարություն ես հանդիպում։ Այսինքն՝ շատ հակասական է, էն ինչ-որ դու տեսնում ես Սյունիքում», - եզրափակեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG