Մատչելիության հղումներ

«ԵՄ կտրականապես դեմ է Կիպրոսի թուրքական հատվածի անջատմանը», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը


«ԵՄ երբեք չի համաձայնի Կիպրոսում երկու առանձին պետությունների հռչակման գաղափարի հետ», - Կիպրոս կատարած այցի ընթացքում այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մենք երբեք չենք ընդունի երկու պետությունների ստեղծման գաղափարը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ Կիպրոսի թուրքական հատվածին առանձին՝ միջազգայնորեն ճանաչված պետության կարգավիճակ շնորհելու գաղափարի օգտին էին հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և կիպրոսցի թուրքերի ղեկավարները։

Անդրադառնալով Թուրքիայի հարաբերություններին Կիպրոսի և Հունաստանի հետ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ - «Եթե Անկարան ցանկանում է բնականոն հարաբերություններ ունենալ ԵՄ հետ, ապա պետք է նորմալ հարաբերություններ հաստատի իր այն հարևանների հետ, որոնք եվրոպական ընտանիքի անդամներ են»։

XS
SM
MD
LG