Մատչելիության հղումներ

Ժնևում մեկնարկել են Կիպրոսի խնդրին նվիրված բանակցությունները


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Արխիվ

Ժնևում մեկնարկել են Կիպրոսի խնդրին նվիրված ոչ պաշտոնական բանակցությունները, որոնց կղզու հունական և թուրքական հատվածների ղեկավարներից բացի, մասնակցում են նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու երեք պետությունների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները։

«Բանակցությունների նպատակն է պարզել՝ արդյոք կողմերի մոտ գոյություն ունեն ընդհանուր մոտեցումներ, որոնք թույլ կտան տեսանելի ապագայում հասնել Կիպրոսի խնդրի հարատև լուծմանը», - մեկնաբանելով բանակցությունների առաջին օրվա արդյունքները՝ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG