Մատչելիության հղումներ

Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում հայտարարություն կանի «ամբողջ աշխարհի համար»


Թուրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ այս տարվա հուլիսի 20-ին կմեկնի ինքնահռչակ «Հյուիսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», որտեղ կհրապարակի «ամբողջ աշխարհին հասցեագրված հայտարարություն»:

«Այցի ընթացքում ես կհրապարակեմ ուղերձ, որն առնչվելու է ոչ միայն կղզուն, այլև ամբողջ աշխարհին: Եթե դու վճռականություն չես դրսևորում՝ քեզ ոչ ոք լուրջ չի ընդունում», - երեկ երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ասել է Թուրքիայի ղեկավարը, չնշելով, թե կոնկրետ ինչ բովանդակության ուղերձ է պատրաստում:

Հուլիսի 20-ը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» նշում են որպես «Խաղաղության և ազատության օր»:

1974 թվականի հուլիսի 20-ին է Թուրքիայի բանակը ներխուժել Կիպրոս և զավթել կղզու հյուսիսային՝ թուրքաբնակ հատվածը։ Այդ օրը թուրքերը կղզու իրենց հատվածում անցկացնում են զորահանդես, որին ներկա են լինում բարձրաստիճան հյուրեր Անկարայից:

Թուրքերն այդ քայլին են դիմել Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեշաղշրջումից հետո, որի կազմակերպիչների թվում են եղել Կիպրոսը Հունաստանի հետ միավորելու աջակիցներ:

«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» միայն Անկարան է ճանաչել: Կիպրոսի հունաբնակ հատվածում հուլիսի 20-ը ազգային սգո օր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG