Մատչելիության հղումներ

Ըստ Չավուշօղլուի՝ «Կիպրոսի վերածումը դաշնային պետության անհնարին է»


«Կիպրոսի խնդրի լուծման դաշնային տարբերակը հեռանկար չունի», - Ժնևում շարունակվող բանակցությունների ֆոնին այսօր Twitter-ում նման գրառում է կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այսօր կայացած բանակցությունների ընթացքում ինքը բացատրել է դրանց մասնակիցներին, թե ինչու է Անկարան պաշտպանում կիպրոսցի թուրքերի պահանջը, որի համաձայն կղզու երկու հատվածները պետք է իրավահավասար միջազգային կարգավիճակ ունենան։

«Կիպրոսի խնդրի լուծումը պետք է հիմնվի առկա իրողությունների վրա», - նշում է Չավուշօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG