Մատչելիության հղումներ

AstraZeneca-ով արդեն կարող են պատվաստվել նաև18-ից բարձր քաղաքացիները


Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով արդեն կարող են պատվաստվել նաև 18 տարեկանից բարձր քաղաքացիները։ Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից, չորս օր առաջ նախարարը փոխել է նախապես կայացված որոշումն, ըստ որի՝ AstraZeneca-ով կպատվաստեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։

Երեկվա տվյալներով` Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել է մոտ 2 հազար 200 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և Sputnik-V, ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած Sputnik-V պատվաստանյութերի մասին է։

Ի տարբերություն AstraZeneca-ի՝ Sputnik V պատվաստանյութը դեռ բոլոր ցանկացողներին հասանելի չէ։ Շարունակում է գործել նախարարի որոշումն, ըստ որի՝ դեռ Sputnik-ով կշարունակեն պատվաստվել միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG