Մատչելիության հղումներ

Հայաստան է ներկրվել Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 հազար անձի համար


Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 հազար անձի համար (առաջին բաղադրիչը), հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի` հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել COVID-19- դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 հազար դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է Sputnik-V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ` 7500 անձի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG