Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն առաջարկում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրել


Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրել։

Այդ մասին հրապարակված արտահերթ զեկույցում Արման Թաթոյանը մասնավորապես առաջարկում է նրանց տրամադրել աշխատանքի պահպանման նախապատվության իրավունք, չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգ, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնություն, զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք և այլն։

Ըստ հաղորդագրության, մշակված արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն և կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:

Ըստ Պաշտպանի, ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,Հայաստանի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, Հայաստանի կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG