Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ռազմավարությունը


ԱՄՆ-Վաշինգտոն, Բայդենը խոսում է քովիդի դեմ պայքարի նոր ռազմավարության մասին, 21-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ-Վաշինգտոն, Բայդենը խոսում է քովիդի դեմ պայքարի նոր ռազմավարության մասին, 21-ը հունվարի, 2021թ․

Դիմակ կրելու ռեժիմ, պատվաստումների, թեստավորումների թվի ավելացում․ ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ռազմավարությունը:

Երեկ նախագահ Ջո Բայդենը մեկ տասնյակ համապատասխան հրամանագրեր է ստորագրել՝ չեղյալ համարելով իր նախորդի որոշումները:

Սպիտակ տան նոր ղեկավարն իր վարչակազմի առջև խնդիր է դրել նախագահության առաջին 100 օրվա ընթացքում պատվաստել 100 միլիոն ամերիկացիների: Դրա համար ամբողջ երկրով մեկ կբացվեն պատվաստումների 100 նոր կետեր:

XS
SM
MD
LG