Մատչելիության հղումներ

Բայդենը մտադիր է չեղարկել ԱՄՆ ճամփորդելու արգելքները թուլացնելու Թրամփի վերջին հրամանագիրը


ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է չեղարկել Դոնալդ Թրամփի վերջին հրամանագրերից մեկը, ըստ որի հանվել են մի շարք երկրներից Ամերիկա ճամփորդելու արգելքները։

Հունվարի 18-ին Թրամփի ստորագրած հրամանագրով կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի դեպքում հունվարի 26-ից թույլատրվում է ԱՄՆ մուտք գործել Եվրամիության Շենգենյան գոտու երկրներից, Բրիտանիայից, Իռլանդիայից և Բրազիլիայից։

Բայդենի թիմը գտնում է, որ այդ որոշումը ժամանակավրեպ է։ Նորընտիր նախագահի մամուլի խոսնակ Ջեյն Փսաքին ասել է, որ Բայդենը ընդհակառակը` մտադիր է ուժեղացնել ճամփորդությունների սահմանափակումները՝ զսպելու համար COVID-19 վիրուսի տարածումը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, այլ կերպ ասած՝ վարակվածներից 4-ից մեկը Ամերիկայից է։ Վերջին շրջանում վիրուսն ԱՄՆ-ում տարածվում է ապշեցուցիչ արագությամբ։ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում արձանագրվել էր կորոնավիրուսի շուրջ 20 միլիոն դեպք, ընդամենը 17 օրվա ընթացքում այդ թիվը հասել է 24 միլիոնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG