Մատչելիության հղումներ

Բայդենը որպես ԱՄՆ նախագահ առաջին հրամանագրերն է ստորագրել, չեղարկել է Թրամփի մի քանի որոշում


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին հրամանագրերն է ստորագրում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին հրամանագրերն է ստորագրում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երդմնակալությունից ժամեր անց մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով չեղյալ հայտարարել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի որոշ որոշումներ, որոնք նա ընդունել էր վերջին չորս տարիների ընթացքում:

Մասնավորապես, Սպիտակ տան նոր ղեկավարը հրամանագիր է ստորագրել Փարիզի կիմայի պայմանագրին ԱՄՆ-ի վերստին միանալու մասին, որից երկիրը դուրս եկավ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Բացի այդ, Բայդենը չեղյալ է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու որոշումը, նաև հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող որոշ երկրներից ԱՄՆ մուտքը արգելելու Թրամփի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG