Մատչելիության հղումներ

Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումներից մի քանիսը


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին հրամանագրերն է ստորագրում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին հրամանագրերն է ստորագրում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախօրեին Վաշինգտոնում կայացած երդմանակալության արարողությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից մի քանիսը։

Մասնավորաբար, Բայդենը հրահանգել է վերսկսել Վաշինգտոնի վերադարձը կլիմայական փոփոխություններին վերաբերող Փարիզյան համաձայնագրերի կատարման գործընթացին։

Մեկ այլ հրամանգրով ԱՄՆ 46-րդ նախագահը չեղարկել է Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալու մասին որոշումը։

Բայդենը նաև հրահանգել է պարտադիր դարձնել դաշնային բոլոր գերատեսչություններում պաշտպանիչ բժշկական դիմակներ կրելու պահանջը։

Անցած գիշեր ստորագրած ևս մեկ հրամանագրով Ջո Բայդենը չեղարկել է նախկին նախագահի ամենաառաջին աղմկալի որոշումներից մեկը, որով մահմեդական մի քանի պետությունների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի և Լիբիայի քաղաքացիներին, արգելվում էր մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG