Մատչելիության հղումներ

Ռոհանին հայտարարում է՝ «Թրամփին չհաջողվեց վերջնականապես տապալել միջուկային համաձայնագիրը»


Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանի

«Այսօր ավարտին է մոտենում Թրամփի անփառունակ քաղաքական կարիերան», - հայտարարում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Իրանի մայրաքաղաքում այսօր ունեցած ելույթում, մեկնաբանելով Թեհրանի և Վաշնգտոնի հարաբերություններում առկա վիճակը, Ռոհանին պնդում էր, որ Սպիտակ տան կողմից վերջին տարիներին որդեգրած «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերջնականապես տապալվել է։

Ռոհանիի խոսքով՝ թե ինչպես կզարգանան իրանա-ամերիկյան հարաբերությունները մոտ ապագայում, կախված է բացառապես Սպիտակ տան նոր վարչակազմից։

«Սեփական պարտավորությունների կատարման հարցում այժմ գնդակը Միացյալ Նահանգների, Վաշինգտոնի դաշտում է։ Թրամփի քաղաքական կարիերան ավարտվել է բայց միջուկային համաձայնագիրը դեռ գոյություն ունի։ Այդ համաձայնագրի ոչնչացմանն ուղղված Թրամփի բոլոր ջանքերն ի վերջո ձախողվեցին», - հայտարարում էր Իրանի նախագահը։

XS
SM
MD
LG