Մատչելիության հղումներ

Փաշազադեն կոչ է անում Թրամփին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները


Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

«Մեր սրբազան գրքերը` Ավետարանն ու Ղուրանը, կոչ են անում մեզ բարեգութ լինել ու կարեկից», - գրել է հոգևոր առաջնորդը՝ հավելելով․ - «Համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում իրանցիները զրկված են խիստ անհրաժեշտ դեղամիջոցներից, երկիրը կանգնած է մարդասիրական աղետի շեմին»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկու տարի առաջ` 2018֊ի մայիսին, միակողմանիորեն խզեց Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը` վերականգնելով այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները:

Սպիտակ տունը պնդում է, թե չնայած միջազգային համայնքին տված խոստումներին` Թեհրանը շարունակում էր միջուկային ծրագրերը, ֆինանսավորում է ահաբեկիչներին ու ապայունացնում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG