Մատչելիության հղումներ

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման հարցը


Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը այսօր Բեռլինում բրիտանացի և ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ քննարկում է Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի պահպանման հարցը, հայտնում է գերմանական կառավարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:

«Նախարարները բազմիցս են հստակ հասկացնել տվել, որ մենք կողմ ենք համաձայնագրի պահպանմանը։ Մեր կարծիքով, Իրանը սիստեմատիկ կերպով խախտում է համաձայնագիրը», - հայտարարել է գերմանացի պաշտոնյան:

Նրա խոսքերով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները ցանկանում են քննարկել, թե ինչպիսին կարող են լինել հետագա քայլերը՝ մասնակից դարձնելով համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին։

2015 թվականին Իրանի և աշխարհի գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ գործարքի կողմ հանդիսացող Վաշինգտոնը 2018 թվականին որոշեց միակողմանիորեն խզել պայմանագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ որոշումից հետո նաև «նոր թափով վերականգնեց» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնաց պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ: Ի պատասխան Թեհրանը հայտարարեց, որ կրկնապատկում է ցենտրիֆուգներում աշխատողների թիվը, ուրանի հարստացման աստիճանը և հարստացված ուրանի քանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG