Մատչելիության հղումներ

Նախկին իշխանությունը քրգործերը օգտագործել է, մեզ համար դա առևտրի թեմա չէ. Փաշինյան


«Մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել առևտրի թեմա», - այսօր օրենսդիր և գործադիր մարմինների հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցին:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետի կարծիքն էր ուզում առ այն, որ որոշ շրջանակներ, այդ թվում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները այս իրավական գործընթացին քաղաքական ենթատեքստ են տալիս։ Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարը հայտարարել էր, թե իր նկատմամբ քերական հետապնդումն սկսվեց այն բանից հետո, երբ հունիսի 5-ին ինքը կառավարության հրաժարականը պահանջեց։

Փաշինյանն ասյօր հայտարարեց. – «Էս հարաբերություններում էղել ա հետևյալը. որ իշխանությունը նախկինում ընդհակառակը էս քրեական գործերը միշտ օգտագործել ա, որպեսզի էդ ուժերին պահի կանտրոլի տակ, մտցնի կոալիցիա և այլն, որովհետև լեգիտիմության խնդիր ա ունեցել: Իսկ մեր իշխանությունը էդպիսի խնդիրը չունի, մեզ պետք չի գնալ, քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ էրկու հայտարարություն պակաս անեն, կամ մի քիչ, ասենք, խոսալու ձևը ընտրեն: Մենք իրանց խոսալու ձևը, ընտրելու ձևը գիտենք, կսովորացնենք: Ես ասեցի՝ իրենք ստեղ չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդը իրանց ստեղից վռնդելու ա ընդհանրապես: Թալանի դեպքերը նախկինում երբ որ բացահայտվել են, ինչ ա ասվել... ասել են` դե էկեք տենանք, ով որտեղ ինչ... Որովհետև փողը երբ որ դրված ա էղել հիմքում, էս ամեն ինչի արդյունքը էղել ա էն, որ էն մեկի փողը մի քիչ պակասել ա, էն մեկի փողը մի քիչ ավելացել ա: Մենք հիմա ասում ենք ոչ, բոլոր փողերը պետք ա վերադարձնեն, ասել եմ` կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք: Եվ ես կարծում եմ, որ քննվում ա Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ ա բացահայտվում»:

Երեկ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու միջնորդություններին ԱԺ-ն համաձայնություն տվեց։ Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացատրել էր ներկայացրած միջնորդությունները, պատմել էր, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր, ըստ որոնց Գեղարքունիքի մարզում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար հատկացվել է միլիոնավոր դրամի ընտրակաշառք: Գործով արդեն 2 ձերբակալված կա։

Վարչապետ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ դատական համակարգը արդյունավետ չի գործել. – «Էդ պաշտոնանկությունների մեջ նաև որոշակի դեր ա ունեցել էս պրոցեսը»:

Փաշինյանը նաև պատմական ակնարկ արեց՝ ընդծելով, որ արդեն 2 տարի Ծառուկյանի ընտանիքի և մերձավորների շուրջ քրեական պատմություններ կան։ Հիշեցրեց Էդուարդ Բաբայանի դեմ ծեծի դրվագով քրեական գործը, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի ներգրավվածությունը մեկ այլ քրեական պատմության մեջ, «Հյուսիս-հարավի» գործը չմոռացվեց, որի շրջանակում ձերբակալվել է Ծառուկյանի մերձավոր Սեդրակ Առուստամյանը։

Իհարկե հիշեց նաև Ծառուկայնի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, ով դեռ անցած տարի հունվարին որպես վկա հարցաքննվել է մի սպանության գործով. – «Որից հետո խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում Ծաղկաձոր քաղաքի առանձնատանը: Էն ժամանակ, դեռ 2019-ին էս քրեական պրոցեսը կար»:

Ամենամեծ քննադատություն այն է, թե ինչու մինչև հիմա ՀՀԿ-ի կոռուպցիոն համակարգը չի բացահայտվում։ Վարչապետն ընդունում է, որ պետք է մինչև վերջին կոռուպցիոն գործարքը արմատախիլ անել. – «Եվ այո, պետք ա մեր իրավապահների առաջ խնդիր դնել և էս գործի շրջանակներում պետք ա խորանալ էնքան, մինչև ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտեն: Ի վերջո պետք ա արմանախիլ անել էդ բանը, կոռուպցիոն համակարգը` իրա ամենավերջին ղազագրով պետք ա էս հողից արմատախիլ անենք: Եվ անելու ենք»:

ԲՀԿ-ի պարագայսում ծախսվել է մեկ մարդու փողը։ ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր գողացած փողն է ծախսել և դրա համար փողային հաշվետվություն չի տվել. իր խոսքում նաև տարբերությունը նկատեց վարչապետը. – «Մամուլում եղան հրապարակումներ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրեական գործով կա դրվագ, որը բացահայտվում ա, ենթադրվում ա Միքայել Մինասյանի էդ հին համակարգչից վերականգնված ֆայլերից, որտեղ էրևում ա, թե ընտրակեղծիքների ինչ մանիպուլյացիոն համակարգեր են գործել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG