Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը


ԲՀԿ խմբակցության ղեկավարը ելույթ է ունենում խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու հարցով փակ, գաղտնի քվեարկությանը։

ԲՀԿ-ի վերաբերյալ տեղեկությունը Ազատությանը հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իսկ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը խորհրդարանի ամբիոնից հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ իրեն առնչվող քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:

Քվեարկությունը կմեկնարկի 15։00-ին, արդյունքների մասին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կհայտնի 16։30-ին վերսկսվող նիստի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG