Մատչելիության հղումներ

Իրավական գործընթացը շահարկելու փորձեր դեռ լինելու են, նշում է «Իմ քայլի» պատգամավորը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն «Ազատության» հետ զրույցում ներկայացնում է իր տեսակետը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի շուրջ ընթացող իրադարձությունների, դրանց վերաբերյալ արվող հայտարարությունների մասին:

Սոս Ավետիսյան. - Ես կարծում եմ, որ այս պրոցեսին` իրավական պրոցեսին իրավական գնահատական են տալիս, դեռ կտեսնենք այդ գնահատականը, առերևույթ դատախազը բավականին լավ հիմնավորումներ էր բերել, բայց ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանը բավականին նորմալ ու սթափ ցույց տվեց այն ամեն ինչը, ինչ որ կա, այդ տարանջատումը անելով քաղաքականի և իրավականի:

Բայց ուզում եմ էլի ասել, որ իհարկե, այս պրոցեսը որպես այդպիսին դեռ պետք է տեսնենք իր հետագա զարգացումները, բայց այն շահարկումները, որ մեր գործընկերներն էին անում, իրապես ցածր էին: Չգիտեմ` ինչու էին այդպես անում, հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ սա Հայաստանի քաղաքացիների ավելի արժանապատիվ, ավելի լավ ապագա ունենալուն միտված քայլ պետք է դիտարկվի, որովհետև ի վերջո եթե մեղքը ապացուցվի, մենք խոսում ենք ծանր հանցագործության մասին: Դա ընտրակեղծարարությունն է, ու սա այնպիսի հանցագործություն է, որ որպես այդպիսին չպիտի ներվի, որովհետև դա է որոշում հետագա քաղաքական դաշտը, դիրքավորումները, ներկայացուցչությունը: Սա շատ լուրջ մեղադրանք է: Ու ես կարծում եմ, որ այս իրավական գործընթացի պատասխանները մենք դեռ կստանանք, իհարկե փորձեր լինելու են դա շահարկել այս կամ այն կերպ: Ես կարծում եմ, որ նաև ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամբողջ պրոցեսը, ու պետք է այդպես դիտարկել այս ամեն ինչը:

«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանը նշում է, որ մինչև վերջ գնալու է: Ձեր կարծիքով` ինչի՞ մասին է նա ակնարկում: Արդյոք հնարավո՞ր են քաղաքական անհանգիստ վիճակներ արտակարգ դրության ժամանակ:

Սոս Ավետիսյան. - Մենք պետք է կարողանանք մեր զգոնությունն ու սթափությունը պահպանել, չնայած էմոցիոնալ դաշտին կամ այդպիսին դաշտը սարքելու փորձերին: Չգիտեմ` պարոն Ծառուկյանը մինչև վերջ ուր է գնալու, բայց ես ուզում եմ հստակ մի բան ասել, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, որ ամեն ինչը պետք է արվի այս պայքարը հաղթահարելու համար, պետք է պահպանվի այդ բոլոր` դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորինս պահպանվի, դրա հետ մեկտեղ իհարկե քաղաքական խմբերը, քաղաքական թիմերն իրավունք ունեն հայտարարություններ անելու: Այդտեղ որևէ խնդիր չկա:

Ի՞նչ կլինի, ինձ համար ամենակարևորը, առարկայականն այս պահին սթափություն ու զգոնություն պահպանելն է, որը դժվար է, էմոցիոնալ առումով հասկանալի են այդ շահարկումները: Բայց ես կարծում եմ, որ այն փորձադաշտը, որ փորձում են ստեղծել ամբողջ «Իմ քայլը» ֆրակցիայի շուրջ և այդ տարբեր կոնսպիրացիաները այսօր շատ պարզ կերպով բոլորի աչքի առջև ջախջախվեցին:

Ուղիղ հղում


XS
SM
MD
LG