Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ ՍԴ ճգնաժամի իրավական լուծումները «ի հայտ կգան մոտ ժամանակներս»


Վարչապետ - Սահմանադրական դատարանի նախագահ լարվածությունը խորանում է։ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հրայր Թովմասյանն ընտրվել է կեղծիքներով և չպետք է պաշտոնավարի։ ՍԴ նախագահն իրավական ապացույցներ է պահանջում։

Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ առաջիկայում հայտնի կլինեն Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիները։

Անդրանիկ Քոչարյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։ Ստորև՝ հատված հարցազրույցից.

Անդրանիկ Քոչարյան. - Չգիտեմ, դատարանի անդամները գիտակցո՞ւմ են, որ չի կարելի դարձնել դատական բարձրագույն ինստիտուտը որպես անկայունության բաստիոն։ Դա անթույլատրելի է, և որևէ մեկը թույլ չի տա, որ դա օգտագործվի Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Այնպես որ, կգտնվեն այլ լուծումներ։ Եթե հիշում եք, առաջին տարբերակը, երբ որ գնում էր՝ նախկինում ոնց էր ստեղծվել, այդ մանիպուլյատիվ եղանակով, երբ որ Հրայր Թովմասյանը դարձել էր, այդ սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո ինքը դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ, էդտեղ անդամ-դատավոր վեճն էր գնում, և եթե գնային հեղափոխությունից հետո այդ ճանապարհով, ուրեմն՝ ըստ էության, կարող է խնդիրը այլ ձևով լուծված լինել։ Իշխանությունները նորից չգնացին որևէ սրացումների, և էսօր արդեն կանգնած է հարցը լուծելու անհրաժեշտության առաջ, օր առաջ հարցը լուծելու խնդրի առաջ։ Եվ կարծում եմ՝ իրավական լուծումները ի հայտ կգան մոտ ժամանակներս, և շատ արագ այդ լուծումները կբերեն ճգնաժամի հաղթահարման։

Ակնհայտ երևում է, որ նախկին իշխանությունները իրոք Սահմանադրական դատարանը դիտել են իրենց համար որպես բաստիոն ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Եվ բնականաբար, էդ քաղաքական խնդիրները, լուծումը միտված են գործող իշխանությունների դեմ, իսկ դա նշանակում է՝ գործող իշխանությունները, որոնք ձևավորվել են ընտրությունների միջոցով, ունեն բարձր լեգիտիմության աստիճան, և էսօր, երբ որ արդեն Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարում էր, որ պետք է անպայման ձևավորվի «կոնսենսուս մինուս մեկ», չգիտակցելով, որ կոնսենսուսը ձևավորված է, «մինուս մեկն» էլ վաղուց ինքը և իր շուրջ համախմբված անհատներն են, որոնք էսօր էլ, հույսը չկտրելով, հույսը դրել են Հրայր Թովմասյանի ինչ-որ գործողությունների հետ։ Եվ եթե նկատել եք, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բոլորը Հրայր Թովմասյանին դիմում են՝ «Հրա՛յր, քա՛յլ արա»։

«Կիրակնօրյա վերլուծականի» փետրվարի 2-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG