Մատչելիության հղումներ

Գրիգորյանը կարծում է՝ գործադիրն ու օրենսդիրը ՍԴ ճգնաժամը լուծելու քայլեր կձեռնարկեն


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

«Ազատության» հարցին, թե վարչապետը երեկ հայտարարեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել, առաջացած ճգնաժամի լուծման ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներ ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, վաղ կենսաթոշակի մասին օրենքը և նաև Ազգային ժողովի կողմից ձեռնարկված քայլերը նպատակ ունեին ճգնաժամը լուծել, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

ԱԽ քարտուղարը սահմանադրական բարեփոխումները ճգնաժամի լուծման մի ճանապարհն է համարում:

Ճեպազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG