Իրանի իշխանությունները հարավային որոշ նահանգներում արգելափակել են ինտերնետը, ILNA գործակալության հաղորդմամբ, «անվտանգության կառույցների հրահանգով»:
Արտաքին աշխարհ հետ կապն ընդհատվել է վաղը նախատեսված ցույցերի ֆոնին: Ընդդիմադիրները սոցիալական ցանցերում կոչ էին արել աջակիցներին կրկին փողոց դուրս գալ՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ ամիս առաջ՝ նոյեմբերին, բենզինի թանկացման դեմ ցույցերի ժամանակ սպանվածների հիշատակին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ հակակառավարական այդ ակցիաների ընթացքում ավելի քան 300 մարդ է սպանվել: Իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել էին արտաքին ուժերին ու պնդել, թե ցույցերը կազմակերպվել են թշնամիների՝ Միացյալ Նահանգերի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: