Մատչելիության հղումներ

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և բարձրացրել են գինը


Իրան - Ավտոմեքենաների հերթը լցակայանի մոտ, Թեհրան, 15-ը նոյեմբերի, 2019թ.

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և էապես բարձրացրել են վառելիքի գինը:

Դա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցների արդյունքում:

Մեկ մասնավոր ավտոմեքենայի համար սահմանվել է ամսական 60 լիտր բենզինի վաճառք: Մեկ լիտրի գին է սահմանվել 12.7 սենթը:

Տաքսիների և շտապօգնության մեքենաների համար գինը նույնպես կլինի 12.7 սենթ, իսկ ամսական քանակը՝ 500 լիտր: Սահմանված քանակից շատ բենզին գնելու դեպքում մեկ լիտրի գինը կլինի 26 սենթ:

Իրանում տարիներ շարունակ կառավարությունը սուբսիդավորել է վառելիքը, ինչի արդյունքում այդ երկրում բենզինի գինն այլ երկրների համեմատությամբ ավանդաբար շատ ցածր է եղել:

2007 Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք սահմանափակել էին բենզինի վաճառքը, ինչը հանգեցրել էր բողոքների և զանգվածային անկարգությունների: 2015 թվականին սահմանափակումը չեղարկվել էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG