Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն սոցցանցերին հորդորում է փակել Իրանի ղեկավարների օգտահաշիվները


Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, արխիվ:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, արխիվ:

Միացյալ Նահանգների Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, թե նպատակահարմար է, որ առաջատար սոցիալական ցանցները՝ Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը սառեցնեն Իրանի լիդերների օգտահաշիվները:

«Իրանի ղեկավարները չափազանց երեսպաշտ են, նրանք երկրի ներսում արգելափակում են համացանցը, բայց շարունակում են օգտվել սոցցանցերի ծառայություններից: Ուստի, մենք Facebook-ին, Instagram-ին և Twitter-ին կոչ ենք անում փակել գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոհանիի օգտահաշիվները, քանի դեռ նրանք չեն վերականգնում ինտերնետը», - ասել է Բրայան Հուքը:

Իրանի իշխանություններն արգելափակել են համացանցի աշխատանքը երկրում մեկնարկած բողոքի լայնածավալ ակցիաների կապակցությամբ:

Իրանի ավելի քան հարյուր քաղաքներում վերջին շաբաթներին տեղի են ունենում ցույցեր, երթեր և բախումներ, որոնք մեկնարկել են բենզինի գնաճի և սոցիալական այլ բարդությունների պատճառով:

Ընդհարումներում սպանվել է առնվազն 5 մարդ: Իշխանությունը պնդում է, որ բողոքները հրահրել են «թշնամի-պետությունները», մասնավորապես, Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան:

XS
SM
MD
LG