Մատչելիության հղումներ

Իրանը միջնորդների միջոցով ազդակներ է ստանում Սաուդյան Արաբիայից


Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեի, արխիվ
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեի, արխիվ

Իրանը հայտնել է երրորդ երկրների միջոցով Սաուդյան Արաբիայից ստացվող ազդակների մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսնակ Ալի Ռաբիեին ասել է, որ Թեհրանը ողջունում է Էր-Ռիյադի հետ հաղորդակցությունը, սակայն Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա նաև Իրանին մեղադրելու, մասնավորապես՝ «Եմենի վրա գրոհելու» մասին հրապարակավ արվող հայտարարություններին:

«Եթե Սաուդյան Արաբիան իսկապես ցանկանում է փոխել կեցվածքը՝ մենք դա ողջունում ենք»,- ասել է Ռաբիեին:

Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է սեպտեմբերի 14-ին նավթային կենտրոնները գրոհի ենթարկելու համար:

Էր-Ռիյադը պնդել է, որ գրոհն իրականացրած դրոնները և հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից:

Սաուդյան Արաբիան նավթային կենտրոնների վրա հարձակումն անվանել է «պատերազմական գործողություն», սակայն նշել է, որ ցանկանում է խաղաղ եղանակով կարգավորել խնդիրը:

XS
SM
MD
LG