Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան չի բացառում Իրանի հետ ռազմական բախման հնարավորությունը


Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների գծով պետնախարար Ադել Ալ-Ջուբեյր, արխիվ
Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների գծով պետնախարար Ադել Ալ-Ջուբեյր, արխիվ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանի հետ հարաբերություններում հետագա զարգացումների որևէ տարբերակ չեն բացառում` ընդհուպ մինչև ռազմական բախումը: Այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին հարաբերությունների գծով պետնախարար Ադել Ալ-Ջուբեյրը Նյու Յորքում` ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդում կազմակերպված քննարկման ընթացքում:

«Մենք վստահեցնում ենք, որ ցանկանում ենք ամեն գնով խուսափել պատերազմից, սակայն նաև չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել մի իրավիճակում, երբ իրանցիները շարունակում են գրոհել մեզ: Մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում՝ թե՛ տնտեսական և թե՛ ռազմական», - հայտարարում էր սաուդցի նախարարը:

Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակում էր իրականացվել, որի համար ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրում են Իրանին:

XS
SM
MD
LG