Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում «առավելագույն ճնշում» գործադրել Իրանի նկատմամբ


Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ասաֆ, արխիվ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ասաֆ, արխիվ

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել «առավելագույն ճնշում» գործադրել, օգտագործելով բոլոր գործիքները՝ վերջ տալու Իրանի «ագրեսիային»։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ասաֆը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ Իրանին ֆինանսական ռեսուրսներից կտրելը լավագույն ձևն է՝ վերջ տալու այդ երկրի կողմից միջազգային իրավունքի խախտումներին:

Նախարարը կրկնել է մեղադրանքը, որ Իրանն է պատասխանատու սեպտեմբերի 14-ի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման համար, ինչի հետևանքով աշխարհում նավթի արդյունահանումը կրճատվել է 5 տոկոսով:

Այդ հարձակման համար Իրանին են մեղադրել նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

XS
SM
MD
LG