Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում Շիֆին դատել «դավաճանության համար»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կոշտ հայտարարություններով արձագանքել Կոնգրեսի Ներկայացուցիչների տանն իմպիչմենտի հարցով դեմոկրատների նախաձեռնած գործընթացին:

Երեկ Թրամփն ասել է, որ գործընթացը ղեկավարող կալիֆորնիացի կոնգրեսական Ադամ Շիֆին «պետք է դատել դավաճանության հոդվածով»:

Իմպիչմենտի նախաձեռնության առիթ է դարձել հատուկ ծառայութունների անանուն ազդարարի կազմած փաստաթուղթը, որով նա մտահոգություն է հայտնել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ:

Ազդարարը նշել է, որ ԱՄՆ նախագահը հուլիսի 25-ին տեղի ունեցած այդ զրույցում օտար երկրի ղեկավարի վրա ճնշում է բանեցրել և փորձել է կորզել 2020 թվականի նախագահական ընտրություններում հավանական մրցակից դեմոկրատ Ջո Բայդենին ու նրա որդի Հանթերին վարկաբեկող տեղեկություններ:

The Wall Street Journal հանդեսի պնդմամբ, հուլիսի 25-ի հեռախոսազրույցին մասնակցել է նաև պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Այդ զրույցից օրեր առաջ Թրամփը սառեցրել էր մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Կիևին, ինչը դեմոկրատների համոզմամբ, ճնշում բանեցնելու մասին վկայող խոսուն հանգամանք է:

XS
SM
MD
LG