Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը երեկ նախազգուշացրել է, որ նավթի համաշխարհային գները կարող են հասնել «աներևակայելի բարձր մակարդակի», եթե միջազգային հանրությունը վճռական միջոցներ չձեռնարկի Իրանի դեմ:
Նա ասել է, որ եթե աշխարհը վճռական միջոցներ չձեռնարկի՝ զսպելու Իրանին, լարվածությունը կաճի, ինչը կվտանգի ամբողջ աշխարհի շահերը։
Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում էր իրականացվել, ինչի հետևանքով աշխարհում նավթի արդյունահանումը կրճատվել է 5 տոկոսով: Այս գործողության համար Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին:
Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարն ասել է, որ Իրանի այս գործողությունները պատերազմական ակտ են։ Նման կարծիք է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նույնպես Թեհրանին են մեղադրում հարձակման համար: