Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Սաուդյան Արաբիա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի այդ երկիր կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահի այցի օրակարգում կլինի իրավիճակը Պարսից ծոցում, ինչպես նաև Եմենում և Սիրիայում։

Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակում էր իրականացվել, որի համար ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրում են Իրանին:

XS
SM
MD
LG