Մատչելիության հղումներ

«Ադրիան Դարյա 1» լցանավը հասել է Սիրիա


«Ադրիան Դարյա 1» լցանավը Սիրիայի Տարտուսի նավահանգստի մոտակայքում, 6-ը սեպտեմբերի, 2019թ.
«Ադրիան Դարյա 1» լցանավը Սիրիայի Տարտուսի նավահանգստի մոտակայքում, 6-ը սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ջիբրալթարում կալանքի տակ վերցված, ապա ազատ արձակված իրանական նավթակիր լցանավը հասել է Սիրիա՝ Տարտուսի նավահանգիստ: Այդ մասին են վկայում արբանյակներից ստացված լուսանկարները:

Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ լցանավը հարկ է կալանքի տակ վերցնել:

Ջիբրալթարի նավահանգիստը լքելուց հետո նավը փոխել է «Գրեյս 1» անունը և հիմա անվանվում է «Ադրիան Դարյա 1»:

«Թեհրանը ենթադրում է, որ մարդասպան Ասադի ռեժիմին օգնելը սեփական ժողովրդին սատարելուց ավելի կարևոր է: Մենք կարող ենք բանակցել, բայց քանի դեռ Իրանը շարունակում է ստել և աջակցել ահաբեկիչներին՝ պատժամիջոցների թուլացում չի լինի»,- Թվիթերի էջում գրել է Բոլթոնը:

Երբ նավը հեռացել է Ջիբրալթարի տարածքային ջրերից, Իրանը հավաստիացրել է, որ այն Սիրիա չի մեկնի:

Ջիբրալթարի իշխանությունները հուլիսին էին կալանքի տակ վերցրել «Գրեյս 1» նավը՝ հայտնելով, որ այն փորձել է շրջանցել Եվրամիության սահմանած պատժամիջոցները և ապօրինի ուղիներով 2 միլիոն բարել հում նավթ է փոխադրել Սիրիա:

XS
SM
MD
LG