Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Իրանը ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ չի վարի»


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 27-ը օգոստոսի, 2019թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 27-ը օգոստոսի, 2019թ.

Իրանը երբեք Ամերիկայի հետ երկկողմ բանակցություններ չի վարի, բայց եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, Իրանը պատրաստ կլինի միանալ բազմակողմ բանակցություններին՝ այն ձևաչափով, որի շնորհիվ 2015 թվականին հաջողվել է կնքել միջուկային համաձայնությունը: Այդ մասին այսօր ասել է նախագահ Հասան Ռոհանին:

«Եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, անկախ այն բանից՝ նրանք կվերադառնան միջուկային պայմանագրին, թե ոչ, դա չէ էականը, մեզ համար կարևորը պատժամիջոցներն է, եթե Ամերիկան դրանք վերացնի, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի մասնակցությամբ 5 գումարած 1 ձևաչափի մասին», - հայտարարել է Ռոհանին:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքը կշարունակի առավելագույն ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ, սակայն պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարներին և առանց նախապայմանների բանակցել ու վերջ տալ երկու երկրների առճակատմանը:

«Մենք չունենք և երբևէ չենք ունեցել երկկողմ բանակցություններ ԱՄՆ-ի հետ վարելու մտադրություն, այդպես էր նախկինում, այդպես է հիմա», - այսօր ընդգծել է Ռոհանին:

XS
SM
MD
LG