Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է է'լ ավելի նվազեցնել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները


Արաքի ծանր ջրի ռեակտորը Իրանում, արխիվ

Եթե եվրոպական պետությունները գործուն քայլեր չձեռնարկեն 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկության ուղղությամբ, Իրանը շատ ավելի լուրջ քայլերի կդիմի` նվազեցնելով այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այսօր Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը պատրաստվում է նվազեցնել իր պարտավորությունների շեմը, եթե եվրոպական պետությունները բավարար հաստատակամություն չցուցաբերեն այս հարցում: Այս ուղղությամբ Իրանի երրորդ քայլը արդեն իսկ մշակված է, և այն շատ ավելի ազդեցիկ է լինելու, քան նախորդները», - հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Այս տարվա մայիսին պաշտոնական Թեհրանը ժամանակավորապես դադարեցրել է 2015 թվականին Արևմուտքի առաջատար պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից երկուսի կատարումը:

XS
SM
MD
LG