Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Նուր-Սուլթանում և Ալմաթիում


Ղազախստան - Բողոքի ցույցը Նուր-Սուլթանում, 1-ը մայիսի, 2019թ․
Ղազախստան - Բողոքի ցույցը Նուր-Սուլթանում, 1-ը մայիսի, 2019թ․

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալմաթիում ցույցեր են: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել օրերս Ալմաթիում 15 օրով ձերբակալված ակտիվիստներին, որոնք ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու պահանջով ցուցապաստառ էին ամրացրել:

Այսօրվա ցույցի մասնակիցները կոչ են արել բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները, մյուսներն էլ արդար ընտրություններ են պահանջել:

Ղազախստանը մոտ երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը անցած ամիս անակնկալ հրաժարական ներկայացրեց նախագահի պաշտոնից, հունիսի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններում իշխող կուսակցությունը միաձայն առաջադրել է նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG