Մատչելիության հղումներ

Տոկաևը պաշտոնապես առաջադրվել է Ղազախստանի նախագահական ընտրություններում


Ղազախստան - Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (ձախից) և Նուրսուլթան Նազարբաևը «Նուր Օթան»-ի համագումարի ժամանակ, Նուր-Սուլթան, 23-ը ապրիլի, 2019թ․
Ղազախստան - Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (ձախից) և Նուրսուլթան Նազարբաևը «Նուր Օթան»-ի համագումարի ժամանակ, Նուր-Սուլթան, 23-ը ապրիլի, 2019թ․

Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունն այսօր մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) կայացած արտահերթ համագումարի ընթացքում երկրի նախագահի պաշտոնում միաձայն առաջադրել է նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է և սրբազան պարտք` շարունակել Ղազախստանի առաջին նախագահի քաղաքական ուղին», - դիմելով համագումարի պատվիրակներին՝ հայտարարել է Տոկաևը:

Ավելի վաղ նախագահի պաշտոնում Տոկաևին առաջադրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել մարտի 19-ին հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևը:

Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում կկայանան հունիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG