Մատչելիության հղումներ

«Տեխնիկական պատճառներով» Արմեն Սարգսյանը չի մասնակցի ԱԽ նիստին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախում կայանալիք՝ Անվտանգության խորհրդի նիստին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ըստ հաղորդագրության, սակայն տեխնիկական պատճառներով Արմեն Սարգսյանը չի մասնակցի ԱԽ նիստին:

Այսօր Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

Նիստին մասնակցելու համար Արցախում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG