Մատչելիության հղումներ

Արցախում ՀՀ ԱԽ նիստին կմասնակցի նաև Զոհրաբ Մնացականյանը


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, որպես Անվտանգության խորհրդի անդամ, նիստին կմասնակցի նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Երեկ Արցախ է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին ներկա է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետը որոշել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը անցկացնել հենց Արցախում, պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG