Մատչելիության հղումներ

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղի հարցը


Լավրով-Մամեդյարով հանդիպում Մոսկվայում, արխիվ
Լավրով-Մամեդյարով հանդիպում Մոսկվայում, արխիվ

Մինչ փորձագետները փաստում են, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղում է, իսկ Ադրբեջանը հերթական անգամ հայտարարում է, որ այդ երկիրը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարը մի քանի օրվա ընթացքում՝ հունվարի 19-ին հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ երեկ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպումների նախաձեռնությունը ռուսական կողմինն էր, իսկ հիմնական թեման՝ Ղարաբաղը։

«Հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, երկկողմ շփումների ծրագիրը, ինչպես նաև քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն, այդ թվում՝ նաև այն թեմաները, որ քննարկվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներին», - ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։

Գրեթե նույն հաղորդագրությունն էր տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև Լավրով-Նալբանդյան հանդիպումից հետո։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Լավրով-Մամեդյարով հանդիպմանը մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այդ թվում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներին բարձրացրած հարցերը։

Պաշտոնական Բաքուն նաև հայտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը Մամեդյարովը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Ադրբեջանի դիրքորոշումն առ այն, որ ստատուս քվոն անհրաժեշտ է փոխել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG