Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Այսօր Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG