Մետրոպոլիտենի նոր կայարան ու նոր ճոպանուղի. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավոր խոստումներն են։
«Եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին բուժհաստատություններում վերցվող ու դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա։ Ես ինքս չեմ համարում կոռուպցիա, ես համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի», - ասում է Արսեն Թորոսյանը:
«Ցավում եմ և ամաչում», - ասում է «Արաբկիր» բուժկենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը․ - «Քրիստոնյա ժողովուրդ ենք ու մարդասիրությունից՝ դոնորությունից, հեռու»:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները. սա Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականն է:
Կարպի գյուղը Մեծ հայրենական պատերազմում 180 զոհ է ունեցել, 100-ը վերադարձել են: Այսօր նրանցից միայն մեկ հոգի է մնացել:
Երևանի համար մեկ տուն-ինտերնատի նախկին տնօրենը մինչև այս ամսվա վերջ կվերադառնա իր գործին։
Կենդանաբանական այգուց երեկ առավոտյան երկու բեզոարյան այծեր են փախել, նրանցից մեկին շարունակում են փնտրել, մյուսը արդեն սատկել է՝ ազատավանդակից դուրս փախչելուց հետո նրան շները քրքրել են։
Այսօր Աշխատանքի օրն է: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան ավանդական երթը սկսել է Սարյանի արձանին հարակից տարածքից ու շքերթով կհասնի մինչև ականավոր կումունիստ Ստեփան Շահումյանի անվան հրապարակ։
Կառավարության որոշմամբ ընդլայնվել է այն խավերի ցանկը, որ կարող են առանց վարձի ապրել «Վետերան» օթևանում: Սա սոցիալական շենք է, որ նախատեսված էր մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանների համար:
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում է ապրում Գույնա Մարկոսյանը։ Ղարսեցի Նազարեթ և Հայկանուշ Նազարեթյանի դուստրը ուղիղ 109 տարեկան է։ Երբ նրան ասացինք, որ Արևմտյան Հայաստանում, Թուրքիայւմ ծնված ու ցեղասպանության չարչարանքներով անցած իր բախտակիցներից Հայաստանում ընդամենը 7-ն են մնացել, ապշեց:
Եզդիական համայնքում 12-ամյա կրթությունը չի խանգարում վաղ ամուսնության սովորույթին։
Ոստիկանությունն ստուգել է տեղեկությունները երեք անչափահաս աղջիկների հղիության վերաբերյալ, և ինչպես փոխանցեց Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը, սեռական բռնության մասին խոսք չկա:
Ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումը, - «Լուսավոր Հայաստանից» հարցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով հենց իրեն՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն կարգավիճակը, դառնան նախարարություններ։
Գյուղապետի համախոհները մի վայրում էին մեկտեղվել, նրա հրաժարականը ռելսերի վրա էին պահանջում: Երկու վայրում էլ տասնյակ ոստիկաններ էին:
Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Ղազարը փիլոնազրկված է երեկվանից։ Այսօր նրան եկեղեցում տեսնող չի եղել, ժամերգության էլ չի եկել:
Բեռնել ավելին