Իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչն ասում է՝ երկուշաբթի կքննարկեն այդ հարցը։
ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով, սեպտեմբերին օգոստոսի համեմատ գնաճը հանրապետությունում արագացել է։
Կիրո Մանոյանի խոսքով` այս գործընթացի պատրանքը ճնշում կառաջացնի Հայաստանի վրա այլ պետությունների կողմից:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Անկախության տոնին նվիրված զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկան:
Շքեղ զորահանդեսի ժամանակ հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Առաջին եւ երկրորդ նախագահների ներկայացուցիչները խոստացան ավելի ուշ տեղեկացնել, թե վերջիններս կընդունեն հրավերները, թե` ոչ:
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքի քննումից հետո` երբ ավարտվեց դատական նիստը, ընկերության փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների առջեւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ:
Հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համոզմամբ, նախորդ տարիներին Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակներում բարեփոխումների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները Հայաստանի իշխանությունները մեծամասամբ իրականացրել են «ձեւականորեն»:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի անսպասելի փաստը հիմք է տալիս Սաֆարյանին մտածելու, որ «ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, եղել է»:
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի (ՀՅԴ) համոզմամբ, այսօր Հայաստանի զինված ուժերում գործում են ոչ թե օրենքները, այլ «թաղային, գաղութային մոտեցումները»:
Հայաստանյան իրավապաշտպանների գնահատմամբ` 1994 թվականի զինդադարից ի վեր հայկական զինված ուժերում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:
Լրագրողների հետ հանդիպեցին Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետը եւ Հայաստանի զինդատախազը։
Կարեն Անդրեասյանի համոզմամբ` օմբուդսմենի ինստիտուտն օր օրի ուժեղանում է:
Մայրաքաղաքում կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետի բանավոր հանձնարարականը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, հակասում է Կառավարության եւ նախկին քաղաքապետի որոշումներին:
Նրանց անուններն առայժմ չեն հաղորդվում՝ ելնելով գործի շահերից։
Աղասի Աբրահամյանի դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ «ինչ-որ ներգործություն է եղել արտաքին նրա վրա», ասաց պաշտպանության նախարարը:
Իշխանական եւ ՀԱԿ պատվիրակությունների անդամների կարծիքով` երկխոսության կամուրջներն ամբողջովին այրված չեն:
Ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի նախաձեռնած քննարկմանը Հայաստանի մեքենաշինության ոլորտի ձեռնարկությունների տնօրենները սուր քննադատության ենթարկեցին կառավարության քաղաքականությունը:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելով Արդարադատության խորհրդի կայացրած որոշումը ու դրան հաջորդած Հանրապետության նախագահի հրամանագիրը: Մնացականյանը պահանջում է առ ոչինչ ճանաչել դրանք:
Բեռնել ավելին