Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն երկուշաբթի հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, համաձայն որի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուհայր Բել Հասենի հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը ասել է, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում։
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց անցած տարին՝ նշելով, որ «երկրում ներքաղաքական կայունությունը հնարավորություն է ընձեռել ոստիկանությանը լիարժեք կերտրոնանալ օրենքով իրեն վերապահված խնդիրների վրա», ինչի արդյունքում բացահայտվել է կրկնակի ավելի շատ հանցագործություն, քան նախորդ տարում:
«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցը վկայում է այն մասին, որ՝ «անկայունության եւ կովկասյան նոր պատերազմի հավանականությունն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին»։
Մարտի 1-ի զոհերի հարազատները երկուշաբթի՝ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, մոտ մեկ ժամ կանգնեցին խորհրդարանի շենքի մոտ՝ ակնկալիքով, որ օրենսդիրները կլսեն իրենց: Պատգամավորներից որեւէ մեկը, սակայն, չմոտեցավ նրանց: ԼՐԱՑՎԱԾ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին Լոնդոնում մասնակցում է Աֆղաստանին նվիրված միջազգային համաժողովին, հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի փոխանցմամբ, Հայաստանը կարող է «ոչ պաշտոնական մեկնաբանություններ» տալ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) կարծում են, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը «արագանում է եւ այն գնում է դեպի վերջնական հանգուցալուծում»:
Իրան կատարած այցի եւ դրա շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Ազգային ժողովի վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել 2010 թվականին առավել ակտիվ աշխատել իրավապահ մարմինների հետ:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո արդեն իսկ պարզ էր, որ Թուրքիան չի վավերացնելու դրանք, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղի հարցում զիջումներ չի արել:
Չորեքշաբթի օրվանից Իրանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:
Հայկական կողմի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները։
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը ամբողջ Հայաստանում անկում է ապրել։
Եթե Հայ հեղափոխական դաշնակցությանը չհաջողվեց համոզել իշխանություններին` վերապահումներով վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները, այդ դեպքում Դաշնակցությունը կսկսի իշխանափոխության գործընթաց: Այդ մասին չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում:
Մինչ Սահմանադրական դատարանը քննում էր անցած տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, դատարանի շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ պահանջում էին հակասահմանադրական ճանաչել արձանագրություններում տեղ գտած դրույթները:
Երեւանի Շահումյան հրապարակում երկուշաբթի անցկացված հանրահավաքում Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւս մեկ անգամ իշխանություններին հորդորեց ետ կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները վավերացնելու գործընթացից։
Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով փորձ է արվում ընդամենը ընդդիմության վրա հոգեբանական ճնշում գործադրել։ Չորեքշաբթի հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Բեռնել ավելին