«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կսատարի Հրանտ Բագրատյանին:
«Միացյալ թեկնածու ձեւավորելու ամենաշահեկան տարբերակը իմ առաջադրումն է», - ասում է ԱԻՄ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը պետք է հայտարարի, որ հրաժարվում է ՀԱԿ առաջնորդի կարգավիճակից:
Նման կարծիք ունի ՀԱԿ-ի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:
«Ժողովրդավարական հայրենիք»-ը ճգնաժամից դուրս գալու փաստաթուղթ է ընդունել, որոշել ընտրություններին մասնակցության ձեւաչափը։
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կոչ է անելով նախագահի մյուս թեկնածուներին դուրս գալ ընտրապայքարից` միայնակ թողնելով գործող նախագահին:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, նախագահի թեկնածուների մեծ մասին առաջ են քաշել իշխանությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով գործող նախագահը այսօր ԿԸՀ է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը:
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է իրեն վերագրված մեղադրանքները Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գղտնալսման եւ հրապարակման վերաբերյալ։
Գործող նախագահը գալիք նախագահական ընտրություններին կմասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:
«ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, եւ դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից», - ասում է ՀԱԿ-ի խոսնակը:
«Բացառված չէ, որ ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո ԲՀԿ-ին առաջարկ արվի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը», - ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սերժ Սարգսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «երբեք պրեսինգի չի դիմել»:
Ծառուկյանը չի առաջադրվի, ԲՀԿ-ն որեւէ թեկնածուի չի սատարի
«Հետեւաբար՝ նա չէր էլ կարող հայտարարել, թե փոշմանել է», - ասում է ԲՀԿ առաջնորդի խոսնակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։
ԲՀԿ-ն Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթ:
Գագիկ Ծառուկյանը նախօրեին եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի գործող իշխանություններին «կոռումպացված» է որակել:
Ազգային ժողովն 71 կողմ եւ 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Բեռնել ավելին