Ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը, նրա խոսքով` «միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»:
Նաիրա Զոհրաբյանը պնդում է, թե այցը եւ հանդիպումները եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ որեւէ կապ չունեն երկու ամսից կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ավարտվել է Դաշնակցության հրավիրած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:
«Պատասխանատուները պետք է դատարանում պատասխանատվության ենթարկվեն», - «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հայտարարեց զոհերից մեկի մայրը:
2008-ի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները տեղ են գտել բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագրքում:
Հանրապետականները հակված չեն մասնակցել ընդդիմադիրների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստին:
ՀԱԿ-ը ցանկանում է քննարկել Ընտրական եւ Քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում իր մշակած փոփոխությունների փաթեթը:
Խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկեն 2013 թվականի բյուջեի նախագծին։
Աշոտ Աղաբաբյանը համաձայն չէ երկրորդ նախագահի հետ, Ռուստամ Գասպարյանը համաձայն է։
«Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր», - ասում է Տիգրան Սարգսյանը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում է` դա խմբակցության իրավասության մեջ մտնող հարց չէ:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի բացառել, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կունենան նախագահի միասնական թեկնածու։
Նախագահական ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժերի միջեւ սկսվել է սիրախաղ, ասում է ՀՀԿ խոսնակը։
ԲՀԿ պատգամավորները հանդիպումներ են ունենում կուսակցության մարզերի ակտիվի եւ տեղական կառույցների ներկայացուցիչների հետ:
Նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է սկսված պայքարը հասցնել տրամաբանական ավարտին:
ԱԺ նախագահը չի բացառում, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել։
«Ես մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու եւ այլեւս ոչ երբեք», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։
Գլխավոր դատախազի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի:
Բեռնել ավելին