Ռուսաստանի ամենախոշոր մարքեթփլեյսի աշխատանքի խաթարումն ազդում է ոչ միայն վաճառողների, այլև մի ամբողջ շղթայի վրա:
Ռուսական շուկայից դուրս մնացած հայկական պանրի իրացման համար Հայաստանի պանրագործների միության նախագահն առաջարկում է պետական մակարդակով քննարկումներ սկսել բիզնեսի հետ:
Փաստաբանը չնայած դրական է համարում այս որոշումներն, այդուհանդերձ, պնդում է՝ խոշտանգումների գործերը Հայաստանում շարունակում են երկար քննվել և անհարկի ձգձգվել:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։
Բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է՝ այս անգամ իրենց լսելու էին եկել միանգամից մի քանի կառույցների ներկայացուցիչներ:
Ավելի քան 10 հազար հայաստանցի տնտեսվարող է այս հարթակում վաճառք իրականացնում: Հիմա վնասներն են հաշվում, րոպե առ րոպե փոխհատուցման լուրի սպասում:
Իրենց աշխատակիցների հետ բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները հանդիպում էին պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կառավարությունն հաստատել է այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ընկերություններին ձուկ ու ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ։
Հանձնաժողովի պահանջն իրականացնելու համար «Օրդ Դեվելոփմենթ» ընկերությունը մի քանի օր ունի:
Բնակիչները «Ազատությանն» ասացին՝ կառուցապատողից չեն կարողանում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ:
Ակցիայի մասնակիցները Կառավարության նամակների բաժին հանձնեցին բաց նամակ:
Երևանի նոր ՏԻՄ օրենքի փաթեթով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ խստացվել է շինհրապարակների կազմակերպման վերահսկողությունը:
Կառավարության այսօրվա նիստում արտահանողներին հատկացվելիք սուբսիդիայի մասին խոսվեց:
Վարչապետը Նանուշյանի ներկայացրած ծրագիրը՝ ուղղված առողջ ապրելակերպի խրախուսմանը, դրական գնահատեց:
«Սպառվե՞լ են ապահովագրությանն ուղղված գումարները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է Կառավարությունը նախորդ ամսվա որոշումներից մեկով հիմնադրամին 7.1 միլիարդ դրամ գումար հատկացրել». - այս հարցը թե՛ մամուլի էջերում է, թե՛ համացանցում:
«Իմ կարծիքով՝ Վրաստանը միշտ խոչընդոտ ա լինելու մեզ, ես չգիտեմ՝ միգուցե ստեղ ինչ-որ խանդի տեսարա՞ն կա», - ասում է բեռնափոխադրողը:
Բեռնել ավելին