Լեռնային Ղարաբաղը պատրաստ է քննարկել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովներից մեկը իր մոտ անցկացնելու հարցը:
«Հնարավոր է՝ նստացույցը փոխվի հացադուլի», ֊ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահագ Մինասյանը։
Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր առավոտից բողոքի ցույց էին կազմակերպել մայրաքաղաքի Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները։
Արդեն 19-րդ օրն է Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է շուրջօրյա նստացույցը։ Երիտասարդ ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այսօր փորձելու են քաղաքապետարանի դիմաց հովանոց տեղադրել։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հայց կներկայացնի Երևանում վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող ընկերության դեմ, որը պնդում է, որ պարտավոր չէ տեղեկություն տրամադրել։
Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը արդեն մշակված է, և այն կախված չէ անձերից, շեշտում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով նոր համանախագահի նշանակումը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու շանսեր ունի, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։
Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկները հայտարարեցին, որ երկիրը հասել է մի սահմանագծի, որն անցնելուց հետո ետ դառնալն այլևս ուշ կլինի։
Մոտ 15 օրից երկնքում կրկին հայկական եռագույն կհայտնվի։
Հայաստանում դեռևս միակ ազատ տնտեսական գոտին գործում է Երևանում, այն ստեղծվել է ընդամենը 3 օր առաջ։
Երևանի Փակ շուկայի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, շինությունը շահագործման կհանձնվի մոտ երկու ամսից։
Կառավարության շենքի դիմաց ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները պահանջում էին քաղաքապետի և վարչապետի հրաժարականը։
Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ մեկնարկած տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցը նախկինների համեմատ ավելի մարդաշատ էր։
«Ուզում էի ասել՝ «գնա, քու ներվերը չունեմ», բայց էնքան ներվայնացած էի, որ նույնիսկ վերջին բառը չկարողացա արտահայտել»,- ասաց Նավասարդյանը։
Նախկին վարչապետի հաշվարկով, իր կոմունալ վճարումները կազմելու են 150 հազար դրամ:
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ:
Այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Փաստաբանն ասում է՝ ապացուցված չէ, որ հենց Հրաչյա Հարությունյանի մեղքով է եղել պատահարը, որը 18 մարդու կյանք է խլել։
Հայաստանի քաղաքացի, ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը երեկ Մոսկվայի դատարան էր բերվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով:
Այսօր հարցաքննության էին հրավիրվել Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով եզրակացություններ ներկայացրած դատաբժիշկը և դատաձգաբանական փորձագետը։
Բեռնել ավելին