Մատչելիության հղումներ

Նստացույց անող ակտիվիստները մտադիր են փոխել մարտավարությունը


Նստացույց անող ակտիվիստների ակցիան Երևանի քաղաքապետարանի առջև, արխիվ
Երևանի քաղաքապետարանի դիմաց արդեն 21֊րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս»֊ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող երիտասարդ ակտիվիստների շուրջօրյա նստացույցը։

Նստացույցի մասնակից Վահագ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանը երեկ բարձր ջերմություն է ունեցել, և ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել նստացույցը՝ բուժման կուրսը շարունակելու համար։ Ոստիկանությունը շարունակում է արգելել ակտիվիստներին վրան կամ հովանոց տեղադրել, և վերջիններս պատրաստվում են առաջիկա օրերին քննարկել մարտավարությունը փոխելու հարցը։

«Հնարավոր է՝ նստացույցը փոխվի հացադուլի», ֊ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահագ Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG