Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի «Գեղամա» ռեստորանում շուրջ 40 մարդու թունավորման դեպքի առիթով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով, որը պատասխանատվություն է սահմանում սանիտարահամաճարակային կանոնների խախտման համար: