Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն այսօր ամենամեծն է Հայաստանում՝ մոտ 800 հազար ակտիվ օգտվողներ ունի: Երկրորդ տեղում «Ֆեյսբուքն» է՝ մոտ 315 հազար ակտիվ օգտատերերով:
Այլ սոցիալական ցանցերից օգտվողները անհամեմատ քիչ են։ Օրինակ՝ «Վկոնտակտե» ցանցում մոտ 4 անգամ քիչ մարդ կա, քան «Ֆեյսբուքում», իսկ «Թվիթերից» Հայաստանում շատ քչերն են օգտվում։ Մինչ «Օդնոկլասնիկի»-ն եւ «Ֆեսյբուք»-ը շարունակում են ընդլայնվել՝ նորանոր հայ օգտագործողների ընդգրկելով, ավելի փոքր ցանցերում, օրինակ՝ հայկական սոցցանցային հարթակներում նվազման միտում կա։
Երիտասարդ ռեժիսոր Սեդա Գրիգորյանի համար «Ֆեյսբուք»-ը ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական շփումների վայր է:
«Ես իմ առօրեայում «Ֆեյսբուք»-ի տված գրեթե բոլոր հնարավորություններից օգտվում եմ, քանի որ ինքս մեդիայի եւ վիդեոյի հետ սերտորեն առնչվող մարդ եմ», - ասում Գրիգորյանը, - «Գրեթե ամեն օր լուսանկարներ եմ տեղադրում, պարբերաբար տեսանյութեր եմ պատրաստում, տեղադրում։ Բացի դրանից՝ աշխատանքային գործիք է, նորություններ ենք անընդհատ տարածում։ Ես ինքս էլ հետեւում եմ, եւ այն, ինչ որ կարեւոր եմ համարում, իմ էջում միշտ տեղ է գտնում»։
Սեդան ժամանակին նաեւ «Օդնոկլասնիկի»-ի ակտիվ օգտատեր է եղել, բայց արդեն 2 տարի է՝ ինչ ընդհանրապես չի այցելում այս տիրույթ, ասում է՝ այնտեղ «օր չէր լինում, որ ինչ-որ մի անծանոթ մեկը պիտի գրեր՝ բարեւ, արի ծանոթանանք, իսկ գոնե ես հաստատ դրա համար չէի մտնում»։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այսօր «Ֆեյսբուք»-ը ավելի շատ ներքաղաքական հարցեր քննարկելու եւ որեւէ խնդրի շուրջ համախմբվելու ու պայքարելու տիրույթ է դարձել, մինչդեռ «Օդնոկլասնիկի»-ն հարմար է միայն երկկողմանի շփման համար: Այստեղ քննարկման հատուկ թեմաներ չկան՝ մարդիկ հիմնականում անձնական տեղեկատվություն են փոխանակում կամ փորձում ծանոթանալ ու շփվել հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ասում է փորձագետը։
«Ֆեյսբուք»-ը շատ սոցիալիզացված է, այնտեղ հիմնականում ներգրավված են քաղաքական գորիչներ, մարդիկ, որոնք քաղաքականությամբ, սոցիալական հարցերով հետաքրքրված են։ «Օդնոկլասնիկի»-ն ավելի կենցաղային շփման հարթակ է եւ, բնականաբար, այդտեղ ավելի շատ մարդ կա», - պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը։
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ակտիվորեն օգտվում է «Ֆեյսբուք»-ից, մասնավորապես՝ հայտարարություններ տարածելով բնապահպանական կամ մարդու տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ նախաձեռնությունների ու ակցիաների մասին։
«Հիմա, «Ֆեյսբուք»-ը դարձել է օնլայն մեդիային համարժեք ցանց, որտեղից դու ամեն օր իմանում ես ինչ է կատարվում, ինչպիսի հասարակական ակտիվ գործընթացներ կան, ինչպիսի արձագանք կա դրան, որովհետեւ իրականում դու միայն չես տեղեկացնում, այլեւ պլատֆորմ ես ստեղծում, որտեղ մարդիկ ակտիվ քննարկում են, եւ հասկանում ես՝ քո հասարակության մեջ ինչ բեւեռներ կան, այդ խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ կան եւ ինչով են դրանք բացատրվում», - նշում է նա։
«Ֆեյսբուք»-ի հիմնական օգտագործողները երիտասարդներն են, պատանիներն ու դպրոցական տարիքի երեխաները, մինչդեռ «Օդնոկլասնիկի»-ում կա նաեւ մեծահասակների մի մեծ բանակ, այդ թվում ծնողները, ովքեր սոցցանցում շփվում են իրենց արտասահմանում բնակվող երեխաների հետ ասում է Սամվել Մարտիրոսյանն ու հավելում, որ «Օդնոկլասնիկի»-ի օգտատերերը Հայաստանում ավելի շատ են նաեւ այն պատճառով, որ այն ավելի հասանելի է բջջային հեռախոսի միջոցով:
«Օդնօկլասնիկի»-ի բջջային տարբերակը շատ ավելի հարմար է զուտ «չաթ»-ի տարբերակով։ «Ֆեյսբուք»-ինը շատ ծանր է, շատ մեծ դժգոհություններ է առաջացնում։ Իսկ շատերը Հայաստանում օգտվում են հենց բջջային տարբերակից, որովհետեւ համակարգիչ չունեն, կամ աշխատանքի վայրում նստած ուղղակի շփվում են, եւ դա էլ է իր ազդեցությունը թողնում», - ասում է փորձագետը։